Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" առաջինը Հայաստանում սկսում է թողարկել Woman's card` հատուկ կանանց համար

04.03.2011

Կանանց տոների կապակցությամբ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդես է գալիս Հայաստանում նախադեպը չունեցող նախաձեռնությամբ` թողարկվում է միայն կանանց համար MasterCard WOMAN'S CARD: Այն հատուկ դիզայնով կանանց քարտ է, որը քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվելու հատուկ կանանց համար մշակված մի շարք առավելություններից:

Նշյալ քարտապաններին կտրվեն ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉԵՐ ավելի քան 160 առևտրային և սպասարկման կետերում՝ բազմաթիվ խանութներում, գեղեցկության սրահներում, ՍՊԱ և բժշկական կենտրոններում: Բացի այդ, WOMAN'S CARD-ի քարտապանների համար բանկն առանց վճարի գանձման կտրամադրի e-Converse` ինտերնետ-բանկինգ ծառայությունը:

WOMAN'S CARD-ը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Քարտը կարող է թողարկվել ինչպես դեբետային, այդպես էլ վարկային: Քարտի սպասարկման վճարը չի տարբերվելու MasterCard Standard քարտի համար սահմանված սակագներից: Կանխիկի տրամադրումը բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում` անվճար է:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկն" իր ARCA, VISA, MASTERCARD քարտապանների համար դեռևս 2010 թվականից մշակել է 2-30%-ոց զեղչային բացառիկ համակարգ, որի նպատակն է առևտրի և սպասարկման ավելի քան 300 կետերում իր քարտապանների համար ապահովել առավել հարմարավետ պայմաններ:

Հատուկ զեղչային համակարգ է գործում նաև բանկի VISA CLASSIC, VISA GOLD և VISA PLATINUM քարտապանների համար, որի շնորհիվ քարտապաններն աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվում են մինչև 75% զեղչով:

← Վերադառնալ ցուցակին