Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կանանց քարտի" թողարկման առթիվ կայացավ մամլո ասուլիս

14.03.2011

Կանանց տոների կապակցությամբ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդես է գալիս Հայաստանում նախադեպը չունեցող նախաձեռնությամբ` թողարկվում է միայն կանանց համար MasterCard WOMAN`S CARD: Այս մասին հայտարարեց, "Կոնվերս բանկի" գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, մարտի 14-ին տեղի ունեցած մամլո ասուլիսին, որին մասնակցում էին նաև բանկի մանրածախ բանկային ծառայությունների վարչության պետ` Արեն Ափիկյանը և MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի տարածաշրջանային ղեկավար Նինա Վիլեմս:

Ինչպես նշեց գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը` բանկը հավատարիմ մնալով հասարակության բոլոր խավերին համապարփակ, մատչելի և ժամանակակից ծառայություններ մատուցելու քաղաքականությանը` այս անգամ հաճելի անակնկալ է մատուցում կին-հաճախորդներին` թողարկելով "Կանանց քարտ": Այս քարտն` իր տեսակի մեջ միակն է Հայաստանում և ուրախությամբ պետք է նշեմ, որ MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգը տարածաշրջանում ընտրել է միայն "Կոնվերս բանկը":

WOMAN'S CARD-ը հատուկ դիզայնով կանանց քարտ է, որը քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվելու կանանց համար հատուկ մշակված մի շարք առավելություններից: Նշյալ քարտապաններին կտրվեն ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉԵՐ ավելի, քան 160 առևտրային և սպասարկման կետերում` բազմաթիվ խանութներում, գեղեցկության սրահներում, ՍՊԱ և բժշկական կենտրոններում: Բացի այդ WOMAN'S CARD-ի քարտապանների համար բանկը առանց վճարի գանձման կտրամադրի e-Converse` ինտերնետ-բանկինգ ծառայությունը:

WOMAN'S CARD-ը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Քարտը կարող է թողարկվել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային: Քարտի սպասարկման վճարը չի տարբերվելու MasterCard Standart քարտի համար սահմանված սակագներից: Կանխիկի տրամադրումը բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում` անվճար է:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկն" իր ARCA, VISA, MASTERCARD քարտապանների համար դեռևս 2010 թվականից մշակել է 2-30%-ոց զեղչային բացառիկ համակարգ, որի նպատակն է առևտրի և սպասարկման ավելի քան 300 կետերում իր քարտապանների համար ապահովել առավել հարմարավետ պայմաններ:

Հատուկ զեղչային համակարգ է գործում նաև բանկի VISA CLASSIC, VISA GOLD և VISA PLATINUM քարտապանների համար, որի շնորհիվ քարտապաններն աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվում են մինչև 75% զեղչով:

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ներկայումս առաջարկում է ArCa լոկալ վճարահաշվարկային և VISA (VISA Electron, VISA Classic, VISA Business, VISA Gold, VISA PLATINUM) ու Master Card (Cirrus/Maestro, MasterCard Standard and MasterCard Gold) միջազգային վճարահաշվարկային համակարգերի պլաստիկ քարտեր:

← Վերադառնալ ցուցակին