Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ԱԶԲ-ի հետ կնքեց միջազգային ֆինանսավորման համաձայնագիր:

14.04.2011

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ապրիլի 14-ին Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ հետ կնքեց միջազգային ֆինանսավորման համաձայնագիր:

Այս համաձանագիրը նախատեսում է բանկային երաշխիքների և ակրեդիտիվների տրամադրում "Կոնվերս բանկի" հաճախորդներին միջազգային առևտրի խթանման նպատակով:

"Համաձայնագրի կնքումը ևս մեկ քայլ է ակրեդիտիվների տրամադրման պայմանների բարելավման ուղղությամբ, որը ներկրողներին հնարավորություն է տալիս նվազեցնել ծախսերը",-նշեց "Կոնվերս բանկի" գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: Նա ընդգծեց, որ շատ ներկրողներ շրջանցում են այնպիսի ոչ ռիսկային ապրանքներ, ինչպիսիք են ակրեդիտիվները և նախընտրում են "կամ ներկրել ապրանքը, հետո վճարել, կամ, ինչն ավելի վատ է, վճարել կանխավճարը և մտնել ռիսկային գոտի":

"Մեր խնդիրն է նաև, մեր հաճախորդներին բացատրել, որ գոյություն ունեն այսպիսի ոչ ռիսկային պրոդուկտներ, ինչպիսիք են ակրեդիտիվները",- նշեց պարոն Դավթյանը:

Տեղեկացնենք, որ ԱԶԲ-ն, "Կոնվերս բանկից" բացի նմանատիպ համաձայնագիր կնքեց նաև առևտրային 5 այլ բանկերի հետ: Առևտրի ֆինանսավորման նշյալ համաձայնագրերով առևտրային բանկերի համար կբացվի $17 մլն-ի վարկային գիծ՝ առևտրի ֆինանսավորման համար։ ԱԶԲ-ի՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում միջազգային առևտրի խթանման համար նախատեսում է բանկային երաշխիքներ և վարկեր` ԱԶԲ համագործակցության երկրներում:

← Վերադառնալ ցուցակին