Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Այսուհետ, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները "Կոնվերս բանկի" միջոցով առավել մատչելի են

16.06.2011

Հունիսի 20-ից "Կոնվերս բանկի" միջոցով կատարվող "Զոլոտայա կորոնա" /Золотая корона/ դրամական արագ փոխանցումների համակարգով Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումները կկատարվեն նոր` իջեցված սակագներով:

Այսպես, Ռուսաստանից Հայաստան նշյալ համակարգով մինչև 50 000 ՌԴ ռուբլի, 1 800 ԱՄՆ դոլար կամ 1 200 Եվրո փոխանցման դեպքում միջնորդավճարի նոր սակագին է սահմանվել 1/մեկ/ տոկոս, նախկինում գործող 1,5 տոկոսի փոխարեն: 50 000 ՌԴ ռուբլի, 1 800 ԱՄՆ դոլար, 1 200 Եվրո և ավել փոխանցման դեպքում` միջնորդավճարի սակագինը կկազմի 0,5 տոկոս, նախկինում գործող 1,5 տոկոսի փոխարեն:

"Զոլոտայա կորոնա" համակարգը ցանկացած քաղաքացու /անկախ այն հանգամանքից` նա "Կոնվերս բանկի" հաճախորդ է, թե` ոչ/ հնարավորություն է ընձեռնում Ռուսաստանից դրամական փոխանցումներ կատարել դեպի Հայաստան, որտեղ նրանց հարազատներն այդ դրամական միջոցները կարող են ստանալ "Կոնվերս բանկի" ցանկացած մասնաճյուղից, որի ցանցը սփռված է ողջ հանրապետությունով մեկ:

Տեղեկացնենք նաև, որ "Կոնվերս բանկում" Золотая корона արագ դրամական փոխանցումների համակարգից բացի գործում են Migom, InterExpress, MoneyGram, Contact, Leader, Быстрая почта, Blizko միջազգային դրամական համակարգերը:

← Վերադառնալ ցուցակին