Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"ԶԱՏԻԿ" նոր ժամկետային ավանդի ակցիայի արդյունքում ներգրավվել է ավելի քան 260 մլն դրամի ավանդ:

27.06.2011

Հունիսի 25-ին "Կոնվերս բանկում" տեղի ունեցավ "ԶԱՏԻԿ" նոր ժամկետային ավանդի ակցիայի շրջանակներում կազմակերպված խաղարկությունը, որի արդյունքում ավանդատուները շահեցին տարատեսակ տեխնիկա:

"ԶԱՏԻԿ" ակցիայի արդյունքում ներգրավվել է ավելի քան 260 մլն ՀՀ դրամի ավանդ: Բանկին վստահել են ավելի քան 268 ավանդատու: Կանանց ուղղված "ԶԱՏԻԿ" ժամկետային ավանդի ընդունման ակցիան կազմակերպվել էր մարտի 7-ից մինչև մայիսի 31-ը: Միայն իգական սեռի ավանդատուների համար ավանդներն ընդունվել են 12 ամիս ժամկետով և 12 տոկոս տոկոսադրույքով:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" պարբերաբար նմանատիպ ակցիաներ իրականացրել է, որոնց արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած հաճախորդները շահել են ուղևորություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս, Դուբայ, Պրահա:

"Կոնվերս բանկում" ներկայումս գործում են հիփոթեքային վարկերին ուղղված "ԵՐՋԱՆԻԿ ԾՆՈՂՆԵՐ", նոր տեսակի "ԱՄԱՌ" ժամկետային ավանդի ակցիաները:

← Վերադառնալ ցուցակին