Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Ձմեռային անակնկալ" ժամկետային ավանդի ակցիայի արդյունքում ներգրավվել է մոտ 640 մլն.դրամի ավանդ

12.12.2011

Դեկտեմբերի 10-ին "Կոնվերս բանկում" կայացավ "Ձմեռային անակնկալ" նոր ժամկետային ակցիայի խաղարկությունը, որին մասնակցեցին դեկտեմբերի 1-ի դրությամբ առկա 348 ավանդատու: Խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակին արժանացած ավանդատուն շահեց խոշոր դրամական պարգև:

Ակցիայի արդյունքում բանկում ներգրավվել է մոտ 640 մլն. դրամի ավանդ, բանկին վստահել են ավելի քան 350 ավանդատու:

ՙՁմեռային անակնկալ՚ ժամկետային ավանդի ընդունման ակցիան կազմակերպվել էր 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2011թ. փետրվարի 28-ը: Ավանդներն ընդունվում էին ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ, ժամկետը` մեկ տարի: Տոկոսադրույքի վճարումը կատարվում էր ներդրման պահին, հաճախորդի ցանկության դեպքում տոկոսները փոխանցվել են VISA GIFT քարտին:
ՙԿոնվերս բանկում՚ ներկայումս գործում են հիփոթեքային վարկերին ուղղված ՙԵՐՋԱՆԻԿ ԾՆՈՂՆԵՐ՚, նոր տեսակի ՙՇԱՆՍ՚, ՙԵրևան՚ ժամկետային ավանդների, ՙՆվեր կանանց համար՚ և ՙԶեղչային հատուկ համակարգ՚ բանկի քարտապանների համար ակցիաները:

← Վերադառնալ ցուցակին