Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս բանկը հանդես է գալիս "Դարձիր ձմեռ պապ" բարեգործական ակցիայով

13.12.2011

Արդեն երկրորդ տարին է, ինչ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդես է գալիս "Դարձիր Ձմեռ պապ՚" բարեգործական ակցիայով, որի շրջանակներում "Մարի Իզմիրլյան" մանկատանը մատուցում է ամանորի հաճելի անակնկալներ:

Նվիրատվությունների համար, բանկի Երևանյան 5 մասնաճյուղերում` Գլխամաս, "Կենտրոնական", "Սայաթ-Նովա", Արարատյան", "Մոսկովյան" տեղադրված են հանգանակության արկղեր: Հանգանակության ավարտին բանկը կկրկնապատկի նվիրաբերված գումարը: Հանգանակված գումարով բանկն այս տարի մանկատանը կնվիրի կենցաղային տեխնիկա, գորգեր, այլ անհրաժեշտ պարագաներ` ի տարբերություն նախորդ տարվա, երբ բանկը նախօրոք պարզելով երեխանների ցանկությունները` յուրաքանչյուր երեխայի անհատական նվերներ էր մատուցել: "Մարի Իզմիրլյան" մանկատան աջակցման համար բանկում գործում է 19300 36912207200 հաշվեհամարը:

Ակցիայի ավարտին բանկի աշխատակիցները, և ցանկության դեպքում նաև նվիրատուները կհյուրընկալվեն մանկատուն, որտեղ կկազմակերպվի Ամանորի ներկայացում-հանդես, իսկ երեխաները Ձմեռ պապի կողմից կստանան հաճելի նվերներն ու անակնկալներ:

← Վերադառնալ ցուցակին