Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս բանկը հանդես է գալիս որպես "Դուռը բաց" լիամետրաժ ֆիլմի հովանավոր

19.12.2011

Կոնվերս բանկը դարձել է "Կայմ" հեռուստաընկերության կողմից նկարահանված "Դուռը բաց" հայկական լիամետրաժ կատակերգական ֆիլմի հովանավոր: Դեկտեմբերի 17-ին "Մոսկվա" կինոթատրոնում կայացավ Ֆիլմի պրեմերան, որի հեռուստատեսային տարբերակը կցուցադրվի Ամանորի գիշերը:

Ֆիլմի ռեժիսորն է Ավագ Ավագյանը, որը նաեւ հայտնի է հայ հանդիսատեսին որպես «Իմ սիրելի քաղաք Երեւանե սիրված ֆիլմի հեղինակ: «Դուռը բացե կատակերգության գլխավոր դերերում նկարահանվել են Հովհաննես Ազոյանը եւ Արսեն Գրիգորյանը: Բեմադրող օպերատոր` Արտավազդ Խաչատուրյան, պրոդյուսեր` Հրաչյա Շմավոնյան:

Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն` հետևողական է մշակույթի զարգացման աջակցման գործում, բանկը հանդես է եկել որպես "Սպարտակ", բալատի, "Աիդա" օպերայի, "Բաց երաժշտության փառատոնի", "ԱՐՏէսպո" ցուցահանդեսի և բազմաթիվ այլ մշակութային նախաձեռնությունների հովանավոր:

← Վերադառնալ ցուցակին