Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս բանկը զգուշացնում է իր բարեգործական ակցիան շահարկող խաբեբաների մասին

22.12.2011

Կոնվերս բանկը տեղեկացնում է, որ որոշ անպատասխանատու քաղաքացիներ շահարկելով բանկի կողմից իրականացվող "Դարձիր Ձմեռ պապ" բարեգործական ակցիան` գումարներ են կորզում ազնիվ քաղաքացիներից:

Կոնվերս բանկը պաշտոնապես հայտարարում է, որ այդ խաբեբաները որևէ առնչություն չունեն բանկի հետ` ավելին նրանք պախարակում են բանկի բարի անունն ու համբավ: Բանկը բարեգործական ակցիա է իրականացնում ԲԱՑԱՌԱՊԵՍ բանկի տարածքում:

Սիրելի քաղաքացիներ, Կոնվերս բանկը զգուշացնում է չտրվել խաբեբաների սադրանքներին և զերծ մնալ խաբեբաների դրամահավաքության մասնակիցը դառնալուց:

← Վերադառնալ ցուցակին