Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"ՇԱՆՍ" ակցիայի 6 ավանդատու շահեցին մեկ մլն. դրամ

06.02.2012

Փետրվարի 4-ին, վիճակահանության միջոցով տեղի ունեցած երկրորդ խաղարկության արդյունքում, մեկ մլն. դրամ ֆոնդը շահեցին 6 ավանդատու, որոնցից մեկը` 750 000 դրամ, մյուսները` 50 000-ական դրամ: Խաղարկությանը մասնակցում էին "ՇԱՆՍ" նոր ժամկետային ավանդի ակցիայի մեկնարկից, մայիսից մինչև սեպտեմբերի 30-ը, ներդրած 251 ավանդատու: Առաջին խաղարկությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, որին մասնակցել էին 46 ավանդատու:

Հիշեցնենք, որ "Շանս" ժամկետային ավանդն էապես տարբերվում է մինչ այժմ բանկում գործող ավանդատեսակներից: Առանձնահատկությունն այն է, որ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածում եռամսյակը մեկ անգամ ավանդատուների միջև վիճակահանության միջոցով անցկացվում է խաղարկություն: Ընդ որում, այս խաղարկությանը մասնակցած յուրաքանչյուր 50 000 դրամ ավանդը շարունակելու է մասնակցել հետագա բոլոր խաղարկություններին` մինչև ավանդի ժամկետի ավարտը: Ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, 36 ամիս ժամկետով: Նվազագույն գումարը` ընդամենը 50 հազար ՀՀ դրամ: Յուրաքանչյուր խաղարկության արդյունքում կշահեն 6 ավանդատու, իսկ շահումային ֆոնդը կարող է կազմել 1 մլն. դրամից ավելի գումար: Ավելացնենք նաև, որ մայիսից մինչ օրս նշյալ ակցիայով գումարներ են ներդրել շուրջ 718 ավանդատու:

ՙ"Կոնվերս բանկում" ներկայումս գործում են նաև նոր տեսակի ՙԵՐԵՎԱՆ՚ ժամկետային ավանդի ակցիաները:

← Վերադառնալ ցուցակին