Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Շախմատային երկխոսություև" Կոնվերս Բանկից

25.02.2012

Կոնվերս բանկը, շարունակելով հաճելի անակնկալներ մատուցել իր հաճախորդներին` այս անգամ նրանց ընձեռել էր եզակի հնարավորություն` անհատապես ծանոթանալու և մրցելու աշխարհի և օլիմպիական չեմպիոններ` Վլադիմիր Հակոբյանի և Գաբրիել Սարգսյանի հետ:

Փետրվարի 25-ին Բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ <<Շախմատային երկխոսություն>> մրցույթը, որի ընթացքում չեմպիոնների հետ մրցեցին հայ շախմատասերները: Մրցույթն ընթանում էր միաժամանակյա խաղի ֆորմատով, որի ավարտին շախմատասերները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղելու գրոսմայստերներին: Խաղին մասնակցում էին թե բանկի հաճախորդներն ու աշխատակիցները, և թե բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն հետևելով Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջին հասցրել էին գրանցել իրենց մասնակցությունը: Չեմպիոնների հետ արժանի պայքարում իրենց շախմատային հմտությունները ի ցույց դնելու էին եկել նաև Գյումրիի շախմատի դպրոցի սաները:
Ինչպես իր խոսքում նշեց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը՝ նմանատիպ միջոցառումների կազմակերպման նպատակը հաճախորդների հետ շփման և համագործակցության նոր հարթակի ստեղծումն է:

<<Շախմատային երկխոսության>> շրջանակներում Կոնվերս Բանկը հովանավորել է նաև Վլադիմիր Հակոբյանի մասնակցությունը AEROFLOT OPEN 2012 մրցաշարին: Բանկի աջակցությամբ տարբեր մրցաշարների կմասնակցեն նաև շախմատի աշխարհի և օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի և օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

Հոգալով իր հաճախորդների ոչ միայն ֆինանսների, այլ նաև հաճելի ժամանցի մասին` Բանկը խոստանում է, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:

← Վերադառնալ ցուցակին