Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

ՙԵրևան՚ ժամկետային ավանդի խաղարկության արդյունքում 5 ավանդատուներ շահեցին 999.9 հարգի 5 գրամանոց ոսկե ձուլակտորներ

05.03.2012


Մարտի 3-ին Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում կայացավ ՙԵրևան՚ ժամկետային ավանդի խաղարկությունը, որի արդյունքում ավանդատուներից 5 հաջողակները շահեցին 5 /հինգ/ գրամանոց 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ: Խաղարկությունը կազմակերպվել էր վիճակահանության սկզբունքով, որին մասնակցում էին ՙԵրևան՚ ավանդ ներդրած բոլոր հաճախորդները:
Հիշեցնենք, որ ՙԵրևան՚ ժամկետային ավանդը մեկնարկել էր 2011թ. հոկտեմբերի 10-ին և նվիրված էր Էրեբունի-Երևանի տոնին:
Ակցիայի շրջանակներում ավանդատուներին տրվել էր ոչ միայն ոսկու ձուլակտորների խաղարկությանը մասնակցելու հնարավորություն, այլև առանց տարեկան սպասարկման վարձի տրամադրվել էին տարբեր քարտատեսակներ:
Ս.թ. մարտի 1-ից ՙԵրևան՚ ավանդին փոխարինելու է եկել նոր՝ ՙԱրև՚ ավանդային ակցիան: Սա ժամկետային ավանդային ակցիա է, որը հնարավորություն է տալիս ընդունելու ավանդներ ՀՀ դրամով՝ 12 ամիս ժամկետով, 12 տոկոս տոկոսադրույքով և տոկոսների ժամկետի վերջում վճարմամբ:
Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկը պարբերաբար իրականացնում է նմանատիպ ակցիաներ: Ներկայումս գործում է նաև ՙՇանս՚ ավանդային ակցիան, որը հնարավորություն է տալիս ավանդատուներին մասնակցել տարին չորս անգամ կազմակերպվող խաղարկությանը, որի նվազագույն մրցանակային ֆոնդն է 1 միլիոն դրամ

← Վերադառնալ ցուցակին