Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Նոր ժամկետային ավանդ "ԱՐԵՎ" Կոնվերս Բանկից

22.03.2012

Կոնվերս բանկը հայտարարում է նոր ավանդային ակցիա, որը ուժի մեջ է սույն թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը: Ներդնելով Ձեր խնայողությունները որպես ՙԱրև՚ ավանդ` դուք կստանաք հաստատուն եկամուտ: Ավանդը ընդունվում է ՀՀ դրամով 1 տարի ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով և ընդամենը 200,000 ՀՀ դրամ նվազագույն գումարով:

Ավանդը պայմանագրով հաստատված ժամկետից շուտ` ներդրման պահից 3 ամիս հետո պահանջելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ 6% տոկոսադրույքով, իսկ 6 ամիս հետո պահանջելու դեպքում՝ 8% տոկոսադրույքով:

← Վերադառնալ ցուցակին