Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ամառային շահավետ ավանդատեսակ Կոնվերս Բանկից

07.06.2012

Մինչև ս.թ. օգոստոսի 31-ը Կոնվերս բանկը կներգրավի նոր ՛՛ԱՄԱՌ՛՛ ավանդատեսակը՛՛:

՛՛Ամառ՛՛-ը ժամկետային ավանդ է, որը հնարավորություն է տալիս կատարել ներդրում Կոնվերս Բանկում նվազագույնը 1 տարի ժամկետով, ՀՀ դրամով և 12% տարեկան տոկոսադրույքով: Ցանկության դեպքում հնարավոր է ավանդի դիմաց վճարվող տոկոսագումարները ստանալ ներդրման պահին և անհոգ մեկնել անցկացնելու ամառային հանգիստը: Ավանդի գործողության ժամկետի ողջ ընթացքում ավանդատուին տրամադրվում է նաև պահատուփերի ծառայությունից օգտվելու հնարավորություն՝ 50% զեղչով, ինչը հիանալի շանս է կազմակերպելու ավանդատուի թանկարժեք իրերի պահպանությունը հանգստի ողջ ժամանակահատվածի ընթացքում:

՛՛Ամառ՛՛ ավանդային ակցիայի շրջանակներում ավանդատուին առանց սպասարկման վարձի կտրամադրվի Visa Classic, Mastercard Standard, Visa Gold կամ Mastercard Gold քարտատեսակներից որևէ մեկը՝ կախված գումարի մեծությունից և ավանդատուի ընտրությունից:

Ցանկության դեպքում կտրամադրվի նաև վարկային սահմանաչափ՝ 16% տարեկան տոկոսադրույքով՝ մինչև ավանդի պայմանագրի ժամկետի ավարտը:

Ավանդը պայմանագրով հաստատված ժամկետից շուտ` ներդրման պահից 3 ամիս հետո պահանջելու դեպքում կկատարվի տոկոսների վերահաշվարկ 6% տոկոսադրույքով, իսկ 6 ամիս Ñ»ïá պահանջելու դեպքումª 8% տոկոսադրույքով:

← Վերադառնալ ցուցակին