Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

՛՛Կոնվերս Միավորներ՛՛ - բոնուսային ծրագիր Կոնվերս բանկի քարտապանների համար

11.06.2012

Ս.թ. հունիսի 11-ին Կոնվերս Բանկն իր քարտապանների համար մեկնարկեց ՛՛Կոնվերս Միավորներ՛՛ ծրագիրը, որը նպատակ ունի բանկային քարտերի օգտագործումը դարձնել առավել շահավետ և գրավիչ հաճախորդների համար՝ ավելացնելով քարտերի միջոցով հաճախորդներին տրամադրվող արտոնություններն ու առավելությունները:

Իր ընդգրկմամբ և հնարավորություններով ՛՛Կոնվերս Միավորներ՛՛ ծրագիրն աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում:

Ծրագրին մասնակցելու և բոնուսային միավորներ կուտակելու համար անհրաժեշտ է ցանկացած գնում կամ վճարում իրականացնել անկանխիկ՝ Կոնվերս Բանկի քարտերով: Դա նշանակում է, որ անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք քարտատիրոջը բերում է բոնուսային միավորներ՝ յուրաքանչյուր ծախսված 1000 դրամի դիմաց 1 միավոր սկզբունքով, իսկ եթե վճարումը իրականացվում է Կոնվերս Բանկի POS-տերմինալի միջոցով, ապա յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց տրված բոնուսը կազմում է 1.5 միավոր (Կոնվերս Բանկի POS-տերմինալների ցանկին կարելի է ծանոթանալ http://www.conversebank.am/ կայքում):

Անկանխիկ գործարքներից բացի, ՛՛Կոնվերս միավորները՛՛ կուտակվում են համացանցում կատարված on-line վճարումներից: Կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումները մասնակցում են ՛՛Կոնվերս միավորներ՛՛ ծրագրին միայն հետևյալ 2 դեպքերում.

  • - երբ կոմունալ վճարումները իրականացվում են Կոնվերս Բանկի բանկոմատների միջոցով
  • - երբ Կոնվերս Բանկի քարտը գրանցված է որպես վիրտուալ քարտ http://www.arca.am/ կայքում և այնտեղից է կատարվում կոմունալ վճարումը:

Կուտակված միավորների մասին քարտապանները տեղեկանում են ամսական կտրվածքով ուղարկվող միավորների քաղվածքից կամ բանկի սպասարկման կենտրոնից:

Միավորները այնուհետև քարտատիրոջ կողմից կարող են փոխանակվել ապրանքներով կամ ծառայություններով, որոնց ցանկը բազմազան է՝ սկսած աքսեսուարներից մինչև ավիատոմսեր:

Թեև ծրագիրը մեկնարկել է ս.թ. հունիսի 11-ից, սակայն անկանխիկ գործարքների դիմաց միավորների կուտակումը բանկում սկսվել է ս.թ. մայիսի 1-ից, ինչը նշանակում է, որ բոլոր այն քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում կատարել են անկանխիկ վճարումներ, իրենց միավորների հաշվում արդեն իսկ ունեն կուտակված բոնուսներ:

← Վերադառնալ ցուցակին