Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի "Ավան 1" մասնաճյուղը "Գլոբալ Մոթորս" ավտոսրահում

14.08.2012

Կոնվերս Բանկը նոր` սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղ է բացել ‘’Global Motors’’ ավտոսրահի ներսում /հասցեն՝ Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, Երևան-Սևան մայրուղու աջակողմյան հատված/:

Մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններ են հանդիսանալու հաճախորդների և նրանց հաշիվների վճարահաշվարկային սպասարկումը, առանց հաշվի բացման փոխանցումների իրականացումը, արտարժութային գործառնությունները, ինչպես նաև Բանկի կողմից մատուցվող այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Մասնաճյուղի կողմից ավտոսրահի հաճախորդներին տրամադրվելու է Բանկի ավտովարկավորման պայմանների մասին ընդհանուր տեղեկատվություն: Տեղակայված լինելով “LADA” ավտոսրահի ներսում, մասնաճյուղը սպասարկելու է նաև “OPEL” և “HYUNDAI” ավտոսրահների հաճախորդներին:

← Վերադառնալ ցուցակին