Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Նոր հնարավորություններ Կոնվերս Բանկի ավանդատուների համար

15.10.2012

Մինչև դեկտեմբերի 31-ը Կոնվերս Բանկը շահավետ պայմաններով ավանդ կներգրավի այն անձանցից, ովքեր նախընտրում են իրենց խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով: ՛՛Կարաս Պլյուս՛՛ ավանդային ակցիայի շրջանակներում հաճախորդներին առաջարկվող տարեկան տոկոսադրույքը կկազմի 8%` 12 ամսով և 9%` 18 ամսով ներդնելու պարագայում:

՛՛Կարաս Պլյուս՛՛-ը ավելացման իրավունքով ժամկետային ավանդ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի համալրել ավանդային հաշիվը, իսկ տոկոսները ավելացման պահից սկսած հաշվարկվում են ողջ գումարի նկատմամբ:100.000 և 150.000 ԱՄՆ դոլարի հասնող ավանդային ներդրումների դեպքում տոկոսադրույքը համապատասխանաբար ավելանում է 0.25 և 0.5 տոկոսային կետերով, նույնիսկ եթե գումարները նշված սահմանաչափին են հասել համալրումների արդյունքում:Կախված գումարի մեծությունից՝ ավանդատուներին առանց տարեկան սպասարկման վարձի առաջարկվում են նաև Mastercard Standard, Visa Classic, Visa / Mastercard Gold քարտեր: Մինչև ավանդի գործողության ժամկետի լրանալը՝ հաճախորդները կարող են օգտվել նաև վարկային սահմանաչափից, որի տոկոսադրույքը գերազանցում է ավանդային տոկոսադրույքը 3%-ով:

← Վերադառնալ ցուցակին