Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ճամփորդական քարտ Կոնվերս Բանկից

25.10.2012

Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ճամփորդել !!!

Կոնվերս Բանկն առաջարկում է վարկային ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՔԱՐՏ: Քարտը տրվում է ԱՄՆ դոլարով (19% տարեկան տոկոսադրույք) և եվրոյով (17 % տարեկան տոկոսադրույք)՝ մինչև 3500$-ին համարժեք սահմանաչափով:

Քարտը տրամադրվում է Բանկի հետ համագործակցող այն կազմակերպությունների աշխատակիցներին, ովքեր առնվազն վերջին 3 ամիսների աշխատավարձը ստացել են Կոնվերս Բանկի աշխատավարձային քարտերով:

Ճամփորդական քարտի առկայության դեպքում ուղեգիրը հնարավոր է ձեռք բերել Fresh Travel տուրիստական գործակալությունից՝ Զաքիան 6/36 հասցեով: Համագործակից տուրիստական գործակալությունները ցանկը շուտով կընդլայնվի:

← Վերադառնալ ցուցակին