Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

«Կրկնակի Կոնվերս Միավորներ» ակցիա` WOMAN’S CARD քարտապանների համար

20.03.2013

Ս.թ. մարտի 20-ից մինչև մայիսի 31-ը Կոնվերս Բանկի WOMAN’s CARD քարտապանների համար գործում է «Կրկնակի Կոնվերս միավորներ» բոնուսային ակցիան: Ակցիային կարող են մասնակցել Բանկի բոլոր WOMAN’s CARD քարտապանները:
Ակցիայի ավարտին ամենամեծ գումարային գործարքներ իրականացրած 20 քարտապանները կպարգևատրվեն Բանկի կողմից:
Նշված ժամանակահատվածում Woman’s քարտով Ձեր անկանխիկ ծախսած յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կստանաք կրկնակի միավորներ՝ 2 Կոնվերս Միավոր այն առևտրային կետերից, որտեղ առկա չէ Կոնվերս Բանկի POS տերմինալ և 3 Կոնվերս Միավոր այն առևտրային կետերից, որտեղ գործում է Կոնվերս Բանկի POS տերմինալը:

Հիշեցնենք, որ եթե ունեք Կոնվերս Բանկի քարտ՝ Դուք արդեն մասնակցում եք “Կոնվերս միավորներ” ծրագրին: Դա նշանակում է, որ Ձեր կողմից անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք Ձեզ բերում է բոնուսային միավորներ:
Նշենք նաև, որ բոլոր առևտրային կետերի համար, որտեղ չի գործում Կոնվերս Բանկի POS տերմինալ, Ձեր անկանխիկ ծախսած յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակում եք 1 Կոնվերս միավոր, իսկ այն առևտրային կետերի համար, որտեղ գործում է Կոնվերս Բանկի POS տերմինալ, յուրաքանչյուր անկանխիկ վճարած 1000 դրամի դիմաց կուտակվում է 1,5 միավոր:

← Վերադառնալ ցուցակին