Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն անցկացրեց "ՇԱՆՍ" ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը

14.06.2013

Ս.թ. հունիսի 14-ին, ժ. 18:30-ին, Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ "Շանս" ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը:

Խաղարկության արդյունքում 717 000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդը բաշխվեց այն 6 ավանդատուների միջև, ում անունները վիճակահանության միջոցով դուրս հանվեցին խաղարկության ցանկից:
Մրցանակային ֆոնդը բաշխվեց հետևյալ հարաբերակցությամբ. մեկ ավանդատու ստացավ գլխավոր մրցանակը՝ խաղարկվող շահումային ֆոնդի 75%-ը, այսինքն՝ 538 000 ՀՀ դրամ, իսկ մնացած 5-ը շահեցին մրցանակային ֆոնդի 5-ական տոկոսները՝ այսինքն յուրաքանչյուրը 36 000 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ "Շանս" ժամկետային ավանդն էապես տարբերվում է մյուս ավանդատեսակներից նրանով, որ այն հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ տոկոսագումարներ ներդրված ավանդի դիմաց, այլև մասնակցել եռամսյակը մեկ անգամ կրկնվող խաղարկությանը և շահել գումարներ:

← Վերադառնալ ցուցակին