Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը՝ Հայկական անիմացիայի 75- ամյակին նվիրված բացօթյա ցուցադրումների հովանավոր

14.08.2013

Կոնվերս Բանկն իր հիմնական գործունեությանը զուգահեռ մշտապես ձգտում է մասնակցել երկրի մշակութային արժեքների պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը: “Մշակութային երկխոսությունները” Բանկի համար արդեն դարձել են բարի ավանդույթ:

Առաջիկայում Կոնվերս Բանկի և “ՌԵԱՆԻՄԱՆԻԱ” միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպիչների համատեղ ջանքերով կանցկացվեն հայկական անիմացիայի 75-ամյակին նվիրված ֆիլմերի բացօթյա ցուցադրումներ, որոնք տեղի կունենան օգոստոսի 17-ից հոկտեմբերի 31–ը՝ յուրաքանչյուր շաբաթ երեկո, Երևանի Սիրահարների այգու Ռոբերտ Պողոսյանի ամֆիթատրոնում: Այցելուները հնարավորություն կունենան վայելելու հայկական անիմացիայի վարպետների ճանաչված ու սիրված ֆիլմերը:

Այդ ընթացքում՝ հոկտեմբերի 26-ին կմեկնարկի նաև «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը, որը կընթանա մինչև հոկտեմբերի 31-ը: Հայ անիմատորների հետ մեկտեղ փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները:

Հայկական անիմացիայի հոբելյանական ծրագրի շրջանակներում կանցկացվի նաև “Լավագույն անիմացիոն հոլովակ” թեմատիկ մրցույթ, որի նպատակն է խթանել հայ երիտասարդ անիմատորների գործունեությունը, ներգրավել նոր երիտասարդների և օգնել նրանց կատարելու իրենց առաջին քայլերը։ Մրցույթի հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է հատուկ մրցանակներ, որոնք հանդիսավորությամբ կհանձնվեն «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» փառատոնի ավարտին: Մրցույթին կարող են մասնակցել 18-23 տարեկան երիտասարդներ, ովքեր կպատրաստեն 15-30վրկ տևողությամբ անիմացիոն հոլովակ՝ նվիրված Կոնվերս Բանկի 20-ամյակին:

Հիշեցնենք, որ 2013 թվականը Կոնվերս Բանկի համար ևս հոբելյանական է: “Մշակութային երկխոսությունները” անց են կացվում Բանկի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

http://youtu.be/zl0wuYnzKgc

← Վերադառնալ ցուցակին