Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի "Աբովյան" մասնաճյուղը գործում է նոր բարելավված պայմաններում

01.10.2013

Օրերս շահագործման հանձնվեց Կոնվերս Բանկի "Աբովյան" մասնաճյուղի նոր վերանորոգված շենքը: Այսօր տեղի ունեցավ մասնաճյուղի վերագործարկման պաշտոնական արարողությունը:
"Աբովյան" նոր մասնաճյուղը հաճելիորեն տարբերվում է նախկինից: Այն լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին և հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով:
Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործել իր բանկ-հաճախորդ հարաբերությունները` Կոնվերս Բանկը շարունակաբար բարելավում է և' իր մասնաճյուղերը, և' առաջարկվող պրոդուկտները` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ:
Միայն այս տարվա ընթացքում բացվել, վերանորոգվել և վերագործակվել են Կոնվերս Բանկի թվով 6 մասնաճյուղեր ինչպես Երևանում այնպեսև երկրի տարբեր մարզերում:

← Վերադառնալ ցուցակին