Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը վերագործարկեց "Չարենցավան" մասնաճյուղը

15.10.2013

Ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Կոնվերս Բանկի ՛՛Չարենցավան՛՛մասնաճյուղի վերագործարկման պաշտոնական արարողությունը:

՛՛Մեզ համար առաջնահերթ խնդիր է բոլոր մասնաճյուղերում բարձրակարգ սպասարկման ապահովումը, այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն ծառայությունների կատարելագործմանը, այլ նաև սպասարկման որակի և շենքային պայմանների շարունակական բարելավմանը: Մասնավորապես, մինչև հաջորդ տարվա վերջ նախատեսում ենք վերանորոգել և բանկի կորպորատիվ ոճին համապատասխանեցնել բանկի ամբողջ տարածքային ցանցը,՛՛ - իր խոսքում նշեց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ բոլորովին վեջերս Կոնվերս Բանկը վերագործարկեց իր ՛՛Աբովյան՛՛ մասնաճյուղը, և ահա, ընդամենը մի քանի օր անց շահագործման հանձնվեց բարելավված պայմաններով ևս մեկ՝ ՛՛Չարենցավան՛՛մասնաճյուղը: Վերանորոգման շնորհիվ մասնաճյուղի շենքն այժմ լավագույնս հարմարեցված է բանկային ծառայությունների ժամանակակից սպասարկման ստանդարտներին:

← Վերադառնալ ցուցակին