Կոնվերս Բանկը վերաբացում է Կիլիկիա մասնաճյուղը
09.04.2014
Կոնվերս Բանկը վերաբացում է Կիլիկիա մասնաճյուղը
Կոնվերս Բանկը բարելավում է իր մասնաճյուղային ցանցը: Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Բանկի «Կիլիկիա» մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը Քաջազնունի 4/1 հասցեում: Մասնաճյուղը նախկինում գործում էր Հրազդանի կիրճ 4/1 հասցեում:
"Կոնվերս Բանկը հոգում է իր հաճախորդների հարմարության մասին: Մեր մասնաճյուղային ցանցը անընդհատ ընդլայնվում է, իսկ եղած մասնաճյուղերը՝ պարտադիր պարբերաբար վերանորոգվում: "Կիլիկիա" մասնաճյուղի վերաբացման շնորհիվ մեր հաճախորդներն առավել հարմարավետ պայմաններում կօգտվեն բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից", - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
"Կիլիկիա" մասնաճյուղը նոր հաճախորդներին է ներկայացնում մի շարք ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով: Մինչև ընթացիկ տարվա մայիսի 5-ը ֆիզիկական և իրավաբանական անձիք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը ցանկացած արժույթով հաշիվները կարող են բացել և վարել անվճար: "Բանկ-Հաճախորդ" և "Ինտերնետ բանկ" համակարգերի սպասարկման վճարը իրավաբանական անձանց համար կնվազի 50%-ով, իսկ ֆիզիկական անձանց "Ինտերնետ բանկ" ծառայությունը կտրամադրվի անվճար: Ակցիայի շրջանակներում "Կիլիկիա" մասնաճյուղում պատվիրված Կոնվերս Բանկի մի շարք քարտերի համար սպասարկման վճարը կնվազի 50%-ով, ինչպես նաև կնվազեցվի որոշ վարկերի սպասարկման միջնորդավճարներն ու տարեկան տոկոսադրույքը:
"Կիլիկիա"-ն 2014-ին վերաբացված առաջին մասնաճյուղն է: Երևանում գործում է Բանկի 14, իսկ Հայաստանում՝ 35 մասնաճյուղ: