Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

14.05.2014

Մայիսի 14-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում Կոնվերս Բանկը կազմակերպեց տոնական միջոցառում` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձին նվրիված: Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Կոնվերս Բանկի աշխատակիցները շնորհավորեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

<<Համաշխարհային Երկրորդ պատերազմին մասնակից դարձավ 61 պետություն, դա Երկրի բնակչության գրեթե 80%-ն է: Պատերազմն ընթանում էր Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում: Սակայն ճակատագրական էր Սովետական Միության տարածքում տեղի ունեցող ճակատամարտը: Եվ այս ճակատամարտում հայ ժողովրդի ներդրումը հսկայական էր: Մենք հպարտ ենք և լի խորին երախտագիտությամբ Ձեր նկատմամբ, սիրելի վետերաններ: Դուք եք նվաճել ներկայիս մեր ազատությունը՝ ապրելու, աշխատելու, ստեղծագործելու>>, - վետերաններին ողջունեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի խորհրդական Հրանտ Հակոբյանը:

Երեկոյի հատուկ հյուրն էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախումբը: Պատերազմի մասնակիցների ու միջոցառման բոլոր հյուրերի համար հնչեցին հին ու սիրված զինվորական երգերը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին <<Սերունդների երկխոսություն>> 2013 թ.-ի նախագծի շրջանակներում նկարահանված լուսանկարները, որոնց վրա պատկերված են Կոնվերս Բանկի երիտասարդ աշխատակիցները՝ պատերազմի վետերանների հետ միասին:

<<Այսօր ոչ միայն խաղաղության և հաղթանակի, այլ նաև ինքնին կյանքի տոնն է: Ուրախ եմ բոլորիդ տեսնել Արամ Խաչատուրյանի անվան տուն-թանգարանում: Կոնվերս Բանկը յուրաքանչյուր տարի իր պատրքն է համարում հարգանքի տուրք մատուցել Հայրենական պատերազմի մասնակիցներին>>, - պատմեց Հրանտ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 2015-ին կլրանա Հաղթանակի հոբելյանական 70-ամյակը:

← Վերադառնալ ցուցակին