Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

«Tax Free»՝ կանխիկ Կոնվերս Բանկում

26.05.2014

2014թ.-ի մայիսի 17-ից "Tax Free" համակարգի ՀՀ-ի խանութներից ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն Կոնվերս Բանկում կարելի է ստանալ կանխիկ.

Կոնվերս Բանկն առաջինն ու դեռևս միակ բանկն է Հայաստանում, որտեղ "Tax Free" համակարգով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների համար վերադարձվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը կարելի է ստանալ կանխիկ: Օտարերկյա քաղաքացիները, գնումներ կատարելով Tax Free խանութներից, դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում ապրանքների ԱԱՀ-ն կանխիկ կարող են ստանալ Երևանի և Գյումրիի օդանավակայաններում գտնվող Կոնվերս Բանկի "Զվարթնոց օդանավակայան" և "Շիրակ" մասնաճյուղերից:
"Կոնվերս Բանկը կարևորում է օտարերկյա քաղաքացիների կողմից Հայաստանում կատարված գնումների ծավալի մեծացումը: Համակարգն արդեն գործում է աշխարհի շատ երկրներում, և մենք հպարտ ենք լինել հայաստանյան բանկերից առաջինն ու դեռևս միակը, որտեղ կարելի է ստանալ ԱԱՀ-ն կանխիկ", - ասաց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
ԱԱՀ-ն ստանալու համար օտարերկրյա անձը պետք է խանութում լրացնի հատուկ փաստաթուղթ, որը, ՀՀ մաքսային մարմնի կողմից կնքված և "Ենթակա է վերադարձման" գրառումով, անձնագրի, ապրանքի գնման անդորրագրի կամ ՀԴՄ կտրոնի և նստեցման կտրոնի հետ միասին հարկավոր է ներկայացնել Կոնվերս Բանկի "Զվարթնոց օդանավակայան" կամ "Շիրակ" մասնաճյուղեր:
Հիշեցնենք, որ "Tax free" համակարգը Հայաստանում գործում է 2014թ.-ի մարտի 1-ից՝ համաձայն ՀՀ կառավարության 2013թ.-ի դեկտեմբերի 12-ի թիվ 1403-Ն որոշման:

← Վերադառնալ ցուցակին