Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի հետ միասին օգնեք Վանաձորի դպրոցի երեխաներին նոր տարին սկսել նոր երաժշտական գործիքներով

30.05.2014

 

Հ/Հ 1930036912207200 AMD, Կոնվերս Բանկ՝ Մանուկների օգնության բարեգործական հաշվեհամար

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ <<Խաչատուրյան Տրիո>>-ի հետ համատեղ մեկնարկել է "Օգնիր երաժշտական դպրոցին" նախագիծը, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող է փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվելու է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվելու է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվելու նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար:

"Լավագույն կրթությունը մեր երեխաներին. սա շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն: Այսօրվա մանուկն ապագա ուսուցիչն է, գիտնականը, գործարարն ու երաժիշտը: Հայաստանի ապագա կերտողն է: Այդ իսկ պատճառով այս տարի Կոնվերս Բանկն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր կրթական ոլորտում: "Օգնիր երաժշտական դպրոցին" նախագիծը դրանցից մեկն է", - ասաց գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, նշելով որ մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը ներկայացնելու է ևս մի քանի խոշոր կրթական ծրագիր: Հիշեցնենք որ մայիսին Բանկում մեկնարկել է "Ապագայի թիմ" ուսումնական ծրագիրը՝ երիտասարդ եռանդուն մասնագետների համար:

Կոնվերս Բանկի գլխամասում "Օգնիր երաժշտական դպրոցին" նախագծին զուգահեռ մեկնարկել է հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ցուցահանդեսը: Լուսանկարներին պատկերված են Վանաձորի և այլ երաժշտական դպրոցների սաները՝ դասերի ժամանակ: Ցուցահանդեսի բացումն ազդարարվեց անսպասելի համերգով՝ Կոնվերս Բանկի գլխամասի սպասարկման սրահում երիտասարդ երաժիշտները հաճելի անակնկալ էին պատրաստել Բանկի հաճախորդների համար:

Հարուստ է նաև "Խաչատուրյան Տրիո"-ի և հայաստանյան երաժշտական դպրոցների համագործակցության պատմությունը: Կոնվերս Բանկի աջակցությամբ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Տրիո-ի երաժիշտները կազմակերպում են վարպետության դասընթացներ երկրի երաժշտական դպրոցներում: Վանաձորի դպրոցում նույնպես կլինեն այսպիսի դասեր:

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին