Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Վիրտուալ քարտ՝ առցանց գնումների և վճարումների համար

17.06.2014

Կոնվերս Բանկը հունիսի 20-21 Armenia Marriott հյուրանոցում կայանալիք Digitec Բիզնես Ֆորումին կներկայացնի էլեկտրոնային առևտրի համար նախատեսված նորագույն լուծումները: Դրանցից մեկն է՝ նոր Visa Virtual Account-ը:
Կատարել ապահով առցանց գնումներ և վճարումներ խուսափելով պլաստիկ քարտերի հետ կապված ռիսկերից Visa Virtual Account-ի միջոցով առավել հեշտ է: Ֆիզիկական քարտի փոխարեն յուրաքանչյուր հաճախորդը ստանում է առցանց հաշիվ և քարտային տվյալներ, որոնք կարելի է ներմուծել ինտերնետ խանութներում:

Visa Virtual Account-ն առավել հարմար կլինի միջազգային և տեղի օնլայն խանութներում գնումներ կատարող երիտասարդների համար, քանի որ այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող և մատչելի՝ սպասարկման վճարը երեք տարվա համար կազմում է ընդամենը 1000 դրամ: Կառավարել վիրտուալ քարտը կարելի է ինտերնետ բանկինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում, կոմունալ և այլ վճարումներ առցանց կատարելու համար:

Եվս մեկ կարևոր առանձնահատկություն. Կոնվերս Բանկի ներկայիս հաճախորդները վիրտուալ քարտ կարող են ձեռք բերել առանց բանկ այցելելու՝ հայտի ձևը առկա է Կոնվերս Բանկի կայքում և ֆեյսբուքյան էջում: Վիրտուալ քարտի համարը, հաճախորդի անունն ու ազգանունը, ինչպես նաև վավերականության ժամկետը պարունակող տվյալները հաճախորդին ուղարկվում են առցանց:

Նշենք, որ Digitec 2014 Բիզնես Ֆորումին Կոնվերս Բանկը կներկայացնի իր նոր՝ ՏՏ պրոդուկտների և ծառայությունների զարգացմանն ուղղված ռազմավարությունը:

← Վերադառնալ ցուցակին