Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի eCommerce համակարգ՝ նոր գործիք էլեկտրոնային առևտրում

19.06.2014

Կոնվերս Բանկը ներդնում է էլեկտրոնային առևտրի նոր eCommerce համակարգ՝ հատուկ հայաստանյան ընկերությունների համար: eCommerce համակարգի շնորհիվ Հայաստանում գրանցված ընկերությունները հնարավորություն կստանան ընդունելու միջազգային Visa և MasterCard քարտերով վճարումներ ամբողջ աշխարհից՝ առանց նախկինում առկա բարձր միջնորդավճարի: Կոնվերս Բանկում համոզված են, որ այս ծառայությունը հայաստանյան գործարարների համար նոր դռներ կբացի դեպի էլեկտրոնային առևտրի գլոբալ աշխարհ: Եվ գործարարների, և քարտապանների ապահովության համար Կոնվերս Բանկը ներդրել և կիրառում է անվտանգության ամենաժամանակակից գործիքները:

eCommerce համակարգը, ինչպես նաև Կոնվերս Բանկի ՏՏ ուղղվածություն ունեցող մի շարք նոր պրոդուկտներ կներկայացվեն հունիսի 20-21 կայանալիք Դիջիթեք Բիզնես Ֆորումին:

"Կոնվերս Բանկն ուրախ է մասնակցել այս տարվա Դիջիթեք Բիզնես Ֆորումին և այնտեղ ներկայացնել մեր նոր պրոդուկտները: Մենք համոզված ենք, որ էլեկտրոնային առևտրի զարգացումը կհանգեցնի Հայաստանի ողջ տնտեսության զարգացմանը, և դա է պատճառներից մեկը, որ վերջին շրջանում մենք բռնեցինք ֆինանսական շուկայում նորարար տեխնոլոգիական լուծումների ներդրման ուղին", - ասաց Կոնվերս բանկի Ռազմավարական զարգացման վարչության ղեկավար Րաֆֆի Քասարջյանը:

← Վերադառնալ ցուցակին