Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի աջակցությամբ Խաչատրյանի անվան եռյակը համերգով հանդես եկավ Դիլիջանում

27.06.2014

Կոնվերս Բանկի աջակցությամբ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ու Արամ Խաչատրյանի անվան եռյակը համատեղ կազմակերպեցին վերջին ժամանակներում արդեն ավանդական դարձած Հայաստանի մարզային համերգներից ևս մեկը՝ Դիլիջանի Արվեստի պետական քոլեջում: Տրիոյի համերգների և մարզային երաժշտական դպրոցներում իրականացվող վարպետության դասերի գլխավոր նպատակն է ողջ Հայաստանում բարձրացնել դասական երաժշտության մասին իրազեկումն ու օգնել դպրոցների սաներին ավելի որակյալ կրթություն ստանալ:

"Դիլիջանում Կոնվերս Բանկի մասնաճյուղը գործում է մեկ տարուց ավելի, և մեզ համար շատ կարևոր է մեր ներդրումն ունենալ տարածաշրջանի մշակութային կյանքում: Շատ ուրախ ենք, որ Կոնվերս Բանկի լավ բարեկամ Խաչատրյան Տրիոն Դիլիջանում համերգով է հանդես եկել: Կոնվերս Բանկն էլ իր հերթին ցուցաբերել և ցուցաբերելու է իր աջակցությունը նման նախագծերին", - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Կոնվերս Բանկը Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի և Տրիոյի գործունեությանը միացել է 2013-ին՝ իր 20-ամյակի առթիվ: Այդ տարվանից ի վեր Բանկը հանդես է եկել բազմաթիվ ծրագրերով՝ երեխաների կրթության և իրազեկման մակարդակի բարելավմանն ուղղված:

← Վերադառնալ ցուցակին