Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի քարտերով՝ դեպի ավելի լավ ապագա

26.05.2015

"Էօռնեկյան" դպրոցը գործում է 2009 թվականից և կրում գործարար և բարերար, Հայաստանի ամենախոշոր ներդրողներից մեկի՝ արգենտինահայ Էդուարդո Էօռնեկյանի անունը: Ամեն տարի յուրաքանչյուր աշակերտի հաշվին Էդուարդո Էօռնեկյանի կողմից փոխանցվում է որոշակի գումար, որը շրջանավարտը դպրոցն ավարտելուն պես կարող է տնօրինել իր հայեցողությամբ: Գումարի տրամադրման նպատակը շրջանավարտներին ապագա ավելի լայն ուսման հնարավորություններով ապահովելն է: Այդ հանարավորություններն ավելի են ընդլայնվում Կոնվերս բանկի վճարային քարտերի շնորհիվ, որին հաշվեգրվում են գումարները: Այս տարի բանկի կողմից շրջանավարտներին գումարները հասանելի դարձան Բանկի կողմից տրամադրված Visa ISIC ուսանողական վճարային քարտերով:

" Յուրաքանչյուր մարդու համար Վերջին զանգի օրը կյանքի ամենահիշարժաններից մեկն է, - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, - այսօր շրջանավարտները հրաժեշտ են տալիս հարազատ դպրոցին և մտնում կյանքի չափազանց հետաքրքիր մի փուլ: Նոր ճանապարհ է բացվում շրջանավարտների համար՝ լի նպատակներով, ձեռքբերումներով և տպավորություններով: Բոլոր երիտասարդներին շնորհավորում եմ Կոնվերս Բանկի անունից":

← Վերադառնալ ցուցակին