Դեկտեմբերի 25-27-ը՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ի բոլոր խանութներում վճարեք Կոնվերս Բանկի քարտերով և 20%-ը ստացեք հետ
22.12.2015
Դեկտեմբերի 25, 26, 27-ին Կոնվերս Բանկի բոլոր քարտապանները կարող են օգտվել տարվա ամենամեծ CashBack-ից «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի բոլոր խանութներում: CashBack ծրագրի շրջանակներում Բանկի հաճախորդները կստանան գումարի հետվերադարձ 20%-ի չափով` 3 օրվա ընթացքում կատարած բոլոր գործարքների դիմաց:
2012 թվականին Դալմա Գարդեն Մոլ-ը բացեց իր դռները այցելուների առջև, իր տանիքի տակ համախմբելով100-ից ավելի բրենդային խանութներ, կենցաղային տեխնիկայի խանութ, հիփերմարկետ, սրճարաններ, կինոթատրոն և այլ ծառայություններ:
2015 թվականը լի էր Կոնվերս Բանկի կողմից մատուցված անակնկալներով: Բանկի բոլոր քարտապանները՝ հուլիս ամսից սկսած, յուրաքանչյուր ուրբաթ օգտվում են CashBack-ից Carrefour հիփերմաքեթում: CashBack ծրագրեր իրականացվեցին Երևան Մոլի խանութներում, Հայաստանի և Արցախի սրճարաններում ու ռեստորաններում: Սինեմա Սթար կինոթատրոնում նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը՝ամեն երեքշաբթի, Բանկի քարտապանները ստացան 50% CashBack վճարված յուրաքանչյուր տոմսի գնի դիմաց:
Կոնվերս Բանկի ամանորյա ծրագրերին հնարավոր է ծանոթանալ conversebank.am կայքում, ինչպես նաև Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
*Ակցիան գործում է Դալմա գարդեն Մոլի բոլոր խանութներում, բացառությամբ ծառայություն մատուցող կազմակերպությունների, սուպերմարկետների և սննդի կետերի:
**Յուրաքանչյուր հաճախորդի քարտային հաշվին հետ վերադարձվելիք գումարի չափը Ակցիայի 3 օրվա համար չի կարող գերազանցել 20.000 ՀՀ դրամը:
*** Գումարի ետ վերադարձը իրականացվելու է մինչև 2016 թվականի հունվարի 15-ը: