Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ակցիա Visa ISIC ուսանողների համար

17.02.2016

 Միայն 2 ամիս՝ 2016թ.-ի փետրվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ, ձեռք բերեք Կոնվերս Բանկի Visa ISIC* միջազգային վճարային քարտը և վճարեք քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար 2000 ՀՀ դրամ՝ 5000 ՀՀ դրամի փոխարեն:

 VISA ISIC միջազգային վճարային քարտը ընդունվում է համալսարանների, ակադեմիական կառույցների, կրթական կազմակերպությունների, կրթության նախարարությունների և կառավարման մարմինների կողմից ողջ աշխարհում: Քարտը փաստում է անհատի ուսանող լինելու կարգավիճակը աշխարհի ավելի քան 130 երկրում: Քարտը թույլ է տալիս օգտվել ավելի քան 40 000 միջազգային և 140 տեղական զեղչային համակարգերից:


 ISIC միջազգային վճարային քարտին աջակցում են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են՝ UNESCO-ն, Եվրոպական խորհուրդը և Անդյան միությունը: ISIC քարտի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում ՄԳԱ Կոնտինենտ ՍՊ ընկերությունը: Visa ISIC քարտը Կոնվերս Բանկի և ՄԳԱ Կոնտինենտ ընկերության համատեղ վճարային քարտն է:

 Հայտերի ընդունման և քարտերի տրամադրման պայմաններին կարող եք ծանոթանալ https://www.conversebank.am/hy/for-students-isic-debit/

 Այլ տեղեկատվության համար այցելեք conversebank.am, isic.org, isic.am կայքեր, զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով` +374 10 511211, +374 10 511200 կամ այցելեք "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Գլխավոր գրասենյակ/ ցանկացած մասնաճյուղեր:
 

 *Ակցիան գործում է Բանկի կողմից Ուսանողական վարկերի տրամադրման համար հաստատված ԲՈՒՀ-երի ուսանողների համար: Ընդ որում ուսանողները պետք է համապատասխանեն ISIC քարտի համար սահմանված հատուկ չափանիշներին:

 

← Վերադառնալ ցուցակին