Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը պարգևատրեց երիտասարդ տնտեսագետների 4-րդ միջազգային գիտաժողովի լավագույն զեկույցների հեղինակ ուսանողներին

17.03.2016

 Սույն թվականի մարտի 10-13-ը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կայացավ ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների 4-րդ միջազգային գիտաժողովը:

 Կոնվերս Բանկի կողմից լավագույն զեկույցների հեղինակներին շնորհվեցին խրախուսական դրամական պարգևներ, ինչպես նաև Visa ISIC ուսանողական քարտեր:

 Ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը զրույցում նշեց, որ Կոնվերս Բանկի ղեկավարությունը, մասնավորապես Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը մշտապես աջակցում է երիտասարդներին՝ ընդունելով նրանց առաջնային դերը մեր հասարակության հիմքերի ամրապնդման հարցում:
Զեկույցների հեղինակները տարբեր բուհերի և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ էին: Գիտաժողովում ներկայացված զեկույցները վերաբերվում էին Հայաստանի տնտեսության, հանրային կյանքի տարբեր բնագավառների:
Ընդգծենք, որ ուսանողների աշխատանքներն արդեն տպագրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի եռալեզու "Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր" հոդվածների ժողովածույում:

Հաղթող ուսանողների անուններն են՝
3-րդ տեղ
Հովհաննիսյան Տաթևիկ (ՀՊՏՀ Տնտես. կարգ. և միջ. տնտ. հարաբ. ֆակ., բակ. 4-րդ կուրս) - Տարածաշրջանային զարգացման բանկերի դերը ՀՀ տնտեսական համակարգում (գիտ. ղեկ` տ.գ.թ., դոց. Գ. Նազարյան)
2-րդ տեղ
Ասրյան Արման (ԵՊՀ ՏԿՖ, բակ. 4-րդ կուրս) - Մատակարարման շղթաների արդյունավետության գնահատումը DEA մեթոդի կիրառությամբ (գիտ. ղեկ.՝ ֆ.մ.գ.թ., դոց. Գ. Ղուկասյան)
1-ին տեղ
Խաչատրյան Անի, Սարգսյան Արփինե (ՀՊՏՀ ասպ., ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ, մագիստրոս) – Սոցիալ-տնտեսական վերափոխումների ազդեցության գնահատումը զարգացող տնտեսություն ունեցող երկրների տնտեսական աճի վրա (գիտ. ղեկ.՝ տ.գ.դ., պրոֆ. Ս. Դավոյան)



 

← Վերադառնալ ցուցակին