Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

§Տաղանդավոր երեխաներ¦ նախագծի շնորհանդես

30.03.2016

 Մարտի 30-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կկայանա Կոնվերս Բանկի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համատեղ նախագծի շնորհանդեսը:

 Նախագծի նպատակն է բացահայտել և ֆինանսապես աջակցել երաժշտությամբ զբաղվող շնորհալի երեխաներին: Ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան արտերկրում կրթություն ստանալ, ինչպես նաև մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների և միջոցառումների

 "Տաղանդավոր երեխաները ցանկացած պետության մտավոր և ստեղծագործական հիմնական ռեսուրսներն են: Նախագծի օգնությամբ մենք կկարողանանք բացահայտել և աջակցել տաղանդավոր երեխաներին, զարգացնել նրանց ստեղծագործական պոտենցիալը", - իր խոսքում նշեց Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

 "Կոնվերս Բանկը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը տարիներ շարունակ համագործակցել են տարբեր նախաձեռնությունների շուրջ: "Տաղանդավոր երեխաներ» նախագիծը մեզ երկարատև համագործակցության հնարավորություն կտա՝ հետագայում ընդգրկելով արվեստի տարբեր բնագավառներ", - ավելացրեց պարոն Դավթյանը:


 Հիշեցնենք, որ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2010 թ.-ին Արամ Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից: Հիմնադրամը իրականցնում է կրթական և բարեգործական ծրագրեր՝ դասական երաժշտության ոլորտում: Եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնակահարուհի, Կարեն Շահգալդյան-ջութակահար և Կարեն Քոչարյան-թավջութակահար:

 Նախագծի համար Կոնվերս Բանկում բացվել է հատուկ հաշվեհամար՝ AMD 1930046434020200, որին բոլոր ցանկացողները կարող են փոխանցել գումարներ:

← Վերադառնալ ցուցակին