Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի §Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն¦ մրցանակին

11.05.2016

 

  2016թ.-ի մայիսի 10-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Կոնվերս Բանկին շնորհեց §Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն¦ մրցանակը՝ §GE Healthcare¦ նոր սերնդի բարձրակարգ բժշկական սարքավորումներով 

  §Իզմիրլյան¦  բժշկական կենտրոնի ամբողջական տեխնիկական վերազինմանն աջակցելու համար:

  Լոնդոնում՝ ՎԶԵԲ-ի Տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ժամանակ, մրցանակը հանձնվեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանին և Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ Իննեսա Ամիրբեկյանին: Առևտրի աջակցման ծրագրի մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ մրցանակը շնորհվել է §Սոցիալական ներգործություն¦ անվանակարգում՝ գործարքը ճանաչելով բացառիկ ոչ միայն իր յուրահատուկ ֆինանսական կառուցվածքով, այլ նաև երկրի առողջապահության ոլորտի զարգացման գործում իր սոցիալական նշանակությամբ:

  Գործարքի իրականացման համար Կոնվերս Բանկի կողմից թողարկվել էր 3,7 մլն. ԱՄՆ դոլարի ակրեդիտիվ՝ համաշխարհային առողջապահության ոլորտում տրանսֆորմացիոն բժշկական տեխնոլոգիաների և լուծումների առաջատար մատակարար §General Electric Medical Systems¦ ընկերությունից նորարարական բժշկական սարքավորումները առաջին անգամ Հայաստան ներկրելու համար: Ակրեդիտիվը հաստատվել է բելգիական KBC Բանկի կողմից և ապահովվել ՎԶԵԲ-ի՝ կոմերցիոն և քաղաքական հնարավոր ռիսկերը ծածկող 100% երաշխիքով:

  §Սա կրկնակի նվաճում է մեզ համար: Առաջին հերթին, մենք չափազանց հպարտ ենք լինել Բանկ, որն օգնել է իրականացնել նման սոցիալական կարևորության ծրագիր. ծրագիր, որն ազդարարում է Հայաստանում լիովին նոր բարձրորակ բժշկական ծառայությունների և լուծումների դարաշրջան: Եվ երկրորդ, հանդիսանալով ՎԶԵԲ-ի երկար տարիների գործընկերը, մեզ համար պատիվ է ստանալ այս կարևոր մրցանակը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մրցանակը շնորհվել է §Սոցիալական ներգործություն¦ անվանակարգում առաջին անգամ¦,-  ասաց Տիգրան Դավթյանը:

  §GE Healthcare¦ ժամանակակից բժշկական սարքավորումներն ունեն ամենամեծ պահանջարկն աշխարհում, քանի որ ապահովում են ճշգրիտ և արդյունավետ ախտորոշում և կրճատում են ճառագայթման ռիսկը: Նոր սարքավորումների շնորհիվ  §Իզմիրլյան  բժշկական կենտրոնն այսօր կարող է ախտորոշել նույնիսկ ամենաբարդ հիվանդությունները, ինչպես նաև ապահովել բարձր որակի բուժում և կատարել նորարարական վիրահատություններ: Սարքավորումների տեղադրումից հետո, 2015թ. հուլիսից մինչև 2015թ. տարեվերջ  §Իզմիրլյան¦    բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների հոսքը ավելացել է 12-15 տոկոսով: Սպասվում է, որ 2016թ.-ին այն կավելանա 20-25 տոկոսով: Իրականում նախագիծը մեկանգամյա բնույթ չի կրում. բացի սարքավորումների մատակարարումից §GE Medical Systems¦   ընկերությունը կանցկացնի վերապատրաստում և կտրամադրի երաշխիքային սպասարկում առաջիկա հինգ տարիների ընթացքում:

  §Հաստատված ակրեդիտիվը մի քանի կողմերի մասնակցությամբ իրականացված բարդ միջնորդական գործարքի մի մասն էր: Գործարքն իրականացնելու և Կոնվերս Բանկի հաճախորդների ծախսերն ու հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով, մեր կողմից մշակվել է գործարքի յուրօրինակ կառուցվածք, շահավետ՝ գործարքում ներգրավված բոլոր կողմերի համար: Մենք բարձր ենք գնահատում KBC Բանկի և ՎԶԵԲ-ի կողմից ցուցաբերած շարունակական աջակցությունը, որը թույլ տվեց Կոնվերս Բանկին ապահովել լավագույն հնարավոր լուծումը այս բարդ բազմակողմ գործարքի համար¦,- ասաց Իննեսա Ամիրբեկյանը:

  Այս բացառիկ գործարքը հիմք հանդիսացավ՝ ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում ամենաակտիվ հաստատող բանկերից մեկի՝ KBC Բանկի հետ առևտրի ֆինանսավորման բնագավառում հետագա համագործակցության զարգացման համար: Իր հերթին ՎԶԵԲ-ն աջակցություն է ցուցաբերել այս գործարքին, քանի որ վերջինս համահունչ է մասնավոր բժշկական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների զարգացումը խթանող իր քաղաքականությանը: Առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում Կոնվերս Բանկի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2009 թվականին և շարունակաբար զարգացել և ընդլայնվել է տարիների ընթացքում:


  §Կոնվերս Բանկը Հայաստանում մեր երկարամյա և հավատարիմ գործընկերն է: Մենք բարձր ենք գնահատում Բանկի հանձնառությունն ու նվիրվածությունը՝ ուղղված Հայաստանում և տարածաշրջանում առևտրի ֆինանսավորման զարգացմանը: Կոնվերս Բանկն իր գործունեությամբ նպաստում է Հայատանի՝ որպես տարածաշրջանային ինտեգրման առաջատարի հանդես գալուն, քանի որ միջսահմանային առևտրի խթանումը ճանապարհ է հարթում էլ ավելի համապարփակ միջտարածարշրջանային համագործակցության, ինչպես նաև նպաստում է երկրի ընդհանուր տնտեսական աճին¦,- ասաց Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

 

← Վերադառնալ ցուցակին