Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Նոր ակցիա Կոնվերս Բանկի MasterCard և Maestro քարտապանների համար

22.08.2016

"Արմենիան Քարդ" և MasterCard ընկերությունները Կոնվերս Բանկի հետ համատեղ հայտարարում են նոր անկանխիկ վճարումները խթանող ակցիայի մասին:

Կոնվերս Բանկի MasterCard և Maestro քարտերի քարտապանները, 2016 թվականի օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը ներառյալ, կատարելով 8000 և ավելի դրամի անկանխիկ առնվազն 8 գործարք (բացառությամբ առցանց գնումները) և ներկայացնելով 8 վճարման անդորրագիր Դալմա Գարդեն Մոլում և Երևան Մոլում գտնվող նվերների տրամադրման կենտրոններ, կստանան կինոյի 2 տոմսի հավաստագիր:

Կոնվերս Բանկը կարևորում է նմանատիպ ծրագրերի դերը հաճախորդների խրախուսման և անկանխիկ գործարքների աճի խթանման գործընթացում:
"Կինոժամ" ակցիայի շնորհիվ Բանկի հաճախորդները հնարավորություն կստանան Կինո Պարկ և Սինեմա Սթար կինոթատրոններում դիտել իրենց նախընտրած ֆիլմը՝ 2016թ.-ի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ակցիայի կազմակերպիչն է "Մասթեր ԷՅԴԻՎԻ" ՍՊԸ:

Ակցիայի մանրամասներին ծանոթացեք այստեղ՝
http://cinematimemc.am/

← Վերադառնալ ցուցակին