Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը կրկին մրցանակի է արժանացել

03.02.2017

Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել ""ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" Ֆոնդային բորսայի՝ փետրվարի 3-ին կայացած մրցանակաբաշխության "ՍՎՈՓ և Ռեպո հարթակի լավագույն մասնակից 2016" անվանակարգում: Իսկ "Բորսայի Լավագույն առևտրի մասնակից գործընկեր 2016" անվանակարգերում լավագույնն է ճանանչվել Կոնվերս Բանկի գանձապետ Հասմիկ Մաթևոսյանը:

Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն յոթերորդ տարին: Մրցականակիրները որոշվում են՝ հաշվի առնելով "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը: Յուրաքանչյուր անվանակարգում "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ներկայացված են եղել 2-3 թեկնածու, բացի "Բարսայի Լավագույն առևտրի մասնակից գործընկեր 2016> -ից, որին մասնակցել են բոլոր դիլերները:
"Նախորդ տարի Կոնվերս Բանկը հաղթող էր ճանաչվել մեկ անվանակարգում՝"ՍՎՈՓ և Ռեպո հարթակի լավագույն մասնակից 2015" : Այս տարի Բանկը ներկայացված էր 2 անվանակարգում: Եվ երկուսում էլ հաղթել է՝ վերահաստատելով առաջատարի դիրքերը: Դա ոչ միայն գոհացուցիչ է, այլև պարտավորեցնող:Մենք վստահ ենք, որ մեր Թիմը՝ իր գործակցված աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և Բորսայում ակտիվության շնորհիվ կկարողանա նվաճված դիրքերը պահպանել նաև այս տարի",- ասացին Բանկում:

Նշենք, որ "Բորսայի լավագույն անդամ" մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի և արտարժութային շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

← Վերադառնալ ցուցակին