Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ակցիա՝ հայ բժիշկների համագումարին ընդառաջ

07.02.2017

Մայիսի 31-հունիսի 2-ը Բունենոս Այրեսում կայանալիք Հայ բժիշկների 12-րդ Միջազգային համագումարի մասնակիցներին աջակցելու նպատակով Կոնվերս Բանկը գործարկել է նպատակային ակցիա ՝ բարելավելով բուժհաստատությունների աշխատակիցներին սպառողական վարկերի տրամադրման պայմանները:

"Կոնվերս Բանկում կարևորում են բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացումը, ինչպես նաև գիտակցում այդ հարցում միջազգային փորձի փոխանակման, կիրառման անհրաժեշտությունը և ակցիայի շրջանակում Համագումարի մասնակիցներին առաջարկում մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով վարկեր՝ 12-14 տոկոս տարեկան դրույքաչափով",- ասացին Բանկում:

Առաջարկվող վարկավորման ծառայությունների փաթեթը ներառում է նաև խնայողական հաշվի բացում,Visa Gold, Visa Premium դեբետային քարտերի տրամադրում:

Վարկավորումից կարող է օգտվել առողջապահական հաստատությունների ողջ բուժանձնակազմը՝ ներկայացնելով FIDEC Armenia կազմակերպության կողմից Հայ Բժիշկների 12-րդ Միջազգային համագումարի մասնակցության էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով հաստատում:

Ակցիան գործում է 2017թ.-ի հունվարի 31-ից մինչև 2017թ.-ի մարտի 31-ը ներառյալ:

← Վերադառնալ ցուցակին