Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ծաղիկներ և ավելին...

09.03.2017

Կոնվերս Բանկը գործարկում է գարնանային տոներին՝ մարտի 8-ին և ապրիլի 7-ին նվիրված նվիրված երկու քարտային ակցիա՝ "Ծաղիկներ և ավելին": Դրանցից առաջինի շրջանակում Բանկը հաճախորդներին է առաջարկում մարտի 7-ից արտոնյալ պայմաններով ստանալ Woman’s քարտեր:

"Woman’s քարտերը՝ իրենց տեսակով, եզակի են Հայաստանում: Դրանք գործարկվել ու մշակվել են հատուկ կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները: Woman’s քարտապանների համար պարբերաբար կազմակերպում ենք տարբեր զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներ, ինչպես Բանկի գործընկեր հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում և այլն: Ակցիայի շրջանակում՝ մարտի 7- ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, Woman’s քարտեր կտրամադրվեն՝ առաջին տարվա համար առանց քարտային հաշվի սպասարկման վճարի,իսկ հաջորդող տարիների համար սպասարկման վճարը կզեղչվի 50 տոկոսով",- հայտնեցին Բանկում:

Զուգահեռաբար, ակցիայի շրջանակում Բանկը Woman’s քարտապաններին է առաջարկում առավելագույնը 1 մլն դրամի չափով վարկային սահմանաչափ ՝ մինչև 30 ամիս մարման ժամկետով:

"Գործարկված երկրորդ ակցիայի շրջանակում՝ նույն ժամանակահատվածում, պարբերաբար լոյալության ծրագրեր են իրականացվելու Բանկի բոլոր քարտապանների համար՝ նրանց հնարավորություն տալով ցանկացած քարտով անկանխիկ գնումների համար ստանալ գործարքի/գործարքների գնի 20 տոկոսի չափով հետվերադարձ",- ասացին Բանկում:

Բանկում նշեցին նաև, որ անակնկալները սրանով չեն սահմանափակվի, սակայն մանրամասներ նախընտրեցին չհրապարակել:

"Ծաղիկներ և ավելին" ակցիաների մասնրամասները www.conversebank.am կայքում:

← Վերադառնալ ցուցակին