Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը արժանացել է "Trade Facilitation Program Academic Excellence Award" միջազգային մրցանակին

29.03.2017

2017թ.-ի մարտի 17-ին ք. Մինսկում կայացած "Belarus: Trade Finance 2017" կոնֆերանսի շրջանակներում Կոնվերս Բանկի թիմը ճանաչվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ոլորտում "Introduction to Trade Finance" առցանց ուսուցման ծրագրի մասնակիցներից լավագույնը՝ արժանանալով ՎԶԵԲ-ի "Trade Facilitation Program Academic Excellence Award" միջազգային մրցանակին:

"Կոնվերս Բանկը նման մրցանակի է արժանացել առցանց ուսուցման ծրագրին մասնակցած աշխատակիցների աննախադեպ թվի և գրանցված բացառիկ արդյունքների շնորհիվ` Բանկի 116 աշխատակիցների գերակշռող մասը ծրագիրն ավարտել է՝ ապահովելով առավելագույն հնարավոր արդյունքներ",- ասացին Բանկում:

"Սա նշանակալի ձեռքբերում է: Մենք ուրախ ենք , որ Կոնվերս Բանկը հանձն է առել հասնել ամենաբարձր չափորոշիչներին: Առցանց վերապատրաստման այս դասընթացը եզակի է իր տեսակի մեջ. Այն մասնակիցներին խորացված գիտելիքներ է տալիս առևտրի ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև ընձեռում է միջազգային ֆինանսական զարգացումներին և միտումներին իրազեկ լինելու հնարավորություն",-ասաց ՎԶԵԲ-ի ՎԶԵԲ-ի Առևտրի Աջակցման ղեկավար և Միջազգային Առևտրի Պալատի Խորհրդի Նախագահ Ռուդոլֆ Փյութսը:

Միաժամանակ, ՎԶԵԲ-ի "Trade Exchange" ամսագրի՝ միջազգային առևտրի ֆինանսավորման խնդիրներին նվիրված "Trade Finance Clinic" միջազգային մրցույթում Բանկի Միջագային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ Նելլի Քոչարյանի պատասխանները ճանաչվել են լավագույնը և նա արժանացել է "2016 expert - TRADE EXCHANGE" միջազգային մրցանակին:

"Կոնվերս Բանկում բարձր են գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը: Վերջինս հանդիսանում է միջազգային ֆինանսական շուկաներում Կոնվերս Բանկի կարևորագույն գործընկերներից մեկը, որի հետ համագործակցությունը բազմակողմանի է՝ ընդգրկելով ինչպես առևտրի ֆինանսավորման, այնպես էլ ՓՄՁ և կորպորատիվ վարկավորման ոլորտները: Համագործակցության շրջանակներում նշված կազմակերպությունը մշտապես աջակցում է Բանկին՝ ընձեռելով մեր աշխատակիցների տեխնիկական վերապատրաստման, մասնագիտական ունակությունների կատարելագործման և միջազգային ֆինանսական զարգացումներին և միտումներին իրազեկ լինելու հնարավորություն",- ասացին Բանկում:

Նշենք, որ Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2008 թ.-ից ի վեր և ներկայումս ՎԶԵԲ-ի հիմնական գործընկերներից է Հայաստանում: 2009-ից Առևտրի խթանման ծրագրի գործընկերն է: 2016թ. Բանկն արժանացել է ՎԶԵԲ "Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն" մրցանակին, ինչը վկայում է համատեղ ծրագրերում նորարարական մեխանիզմների օգտագործման արդյունավետության մասին։

← Վերադառնալ ցուցակին