Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը մեկնարկել է բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր

31.03.2017

Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարության խթանման նպատակով Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր: Վարկավորման Ծրագիրն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում:

ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման 4 փուլի շրջանակներում շրջանակում hիփոթեքային վարկավորում է իրականացվելու երկու ուղղությամբ՝ "Բնակարանային էներգաարդյունավետ վարկեր" և "Բնակարանային մարզային վարկեր": Վերջին վարկատեսակով էներգաարդյունավետության ապահովման պարտադիր պահանջ չի առաջադրվում: Հաճախորդներին տրամադրվելու են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով և 11 տոկոս տարեկան դրույքաչափով:

ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման 4 փուլի շրջանակներում վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները, տան կառուցապատման կամ վերանորոգման ժամանակ նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով լավագույնս ջերմամեկուսացնել բնակարանը, անցնել էներգախնայողության, ինչպես նաև ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+ -ից բարձր) կենցաղային տեխնիկա :

← Վերադառնալ ցուցակին