Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսեր

05.05.2017

Մայիսի 5-ին սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը, ինչից հետո պարտատոմսերը ցուցակվելու են "Nasdaq OMX Armenia" ԲԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017թ. ապրիլի 25-ի N 1/297Ա որոշմամբ:

Ծրագրային ազդագրով նախատեսված թողարկման ընդհանուր ծավալը կազմելու է 1 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխման ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է տարեկան 5,75 տոկոս:
Նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, ներառում է 30 պարտատոմս:

Թողարկված պարտատոմսերի ռեեստրի վարման միջնորդությունը կատարելու է "Կապիտալ ինվեսթմենթս" ՓԲԸ-ին, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթներ:

Այս թողարկմամբ Բանկը կդիվերսիֆիկացնի իր պարտավորությունների պորտֆելը, ներգրավված միջոցները ուղղելով տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ բաժնետերերն են "Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս" ԷլԷլՍի-ն (80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):

Բանկը մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:

31.03.2017թ դրությամբ, Բանկի ակտիվները 203,281,106 հազար դրամ են, պարտավորությունները՝ 170,223,811 հազար դրամ և ընդհանուր կապիտալը 33,057,295 հազար դրամ է:

Մանրամասները՝ https://conversebank.am/hy/bonds/ հղմամբ:

← Վերադառնալ ցուցակին