Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի թիմը՝ ինտելեկտուալ մրցույթի հաղթող

10.07.2017

Կոնվերս Բանկի Թիմը հաղթող է ճանաչվել ֆինանսական ոլորտի կազմակերպությունների "Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ" ինտելեկտուալ մրցույթում, որն անց է կացվել Ինտելեկտուալ խաղերի երևանյան ակումբի և Ակումբների միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ: Այս խաղի Հայաստանի առաջնությունը կազմակերպվում է 1990թ-ից ի վեր: Դրան ամեն տարի մասնակցում են ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող 30 թիմերը: 2017թ-ին առաջին անգամ առաջնությանը մասնակցելու հրավեր է ստացել նաև 5 ֆինանսական կազմակերպության՝ այդ թվում Կոնվերս Բանկի Թիմը:

Վերջին մեկ տարվա ընթացքում սա Կոնվերս Բանկի Թիմի երկրորդ հաղթանակն է ինտելեկտուալ մրցույթներում: Դեկտեմբերին Բանկի Թիմը լավագույնն է ճանաչվել նաև "Գիտակների հայկական ասոցիացիա"-ի կազմակերպած ֆինանսական ոլորտի կազմակերպությունների "Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ" երկրորդ ամենամյա ինտելեկտուալ մրցույթում:

← Վերադառնալ ցուցակին