Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը պարգեւատրել է ՎԶԵԲ ծրագրում հաղթած իր աշխատակիցներին

19.07.2017

Կոնվերս Բանկը պարգևատրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Introduction to Trade Finance ուսուցման ծրագրին մասնակցած և բարձր արդյունքներ ապահովելու համար միջազգային որակավորման անհատական սերտիֆիկատների արժանացած աշխատակիցներին:

Կոնվերս Բանկի թիմը, ծրագրի մասնակիցների աննախադեպ թվի և գրանցած հաջողությունների շնորհիվ, մարտի 17-ին Մինսկում՝ Belarus: Trade Finance 2017 կոնֆերանսի շրջանակում, արժանացել էր ՎԶԵԲ-ի Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակին:

ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի կարևորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցությունը ներառում է առևտրի ֆինանսավորման, վարկավորման ոլորտները և մասնակցությունը կրթական ծրագրերի:

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2008-ից և ներկայում ՎԶԵԲ-ի հիմնական գործընկերներից է Հայաստանում: 2009-ից Առևտրի խթանման ծրագրի գործընկերն է: 2016թ. բանկն արժանացել է ՎԶԵԲ "Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն", իսկ 2017թ.՝ Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակներին:

   

   

   

    

    

← Վերադառնալ ցուցակին