Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենը Բանկի աշխատակիցներին շնորհավորել է մասնագիտական տոնի կապակցությամբ

22.11.2017

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ պարոն Արթուր Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոնվերս Բանկի աշխատակիցներին՝ Բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ:

Դրանում ասվում է.

"Նոյեմբերի 22-ը խորհրդանշական օր է Հայաստանի համար: 1993թ. այդ օրը շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը, ևս 10 տարի անց այդ օրը հռչակվեց Բանկային աշխատակցի օր: Բանկային համակարգը, իր կարճ պատմության ընթացքում, հաղթահարելով տարբեր մարտահրավերներ, դարձել է Հայաստանի տնտեսության ամենակայացած ճյուղերից, տնտեսության զարգացման գրավականներից մեկը: Ոլորտում հաջողություններն անհնար կլինեին առանց Ձեզ՝ արհեստավարժ մասնագետների, առանց այն մեծ պատասխանատվության, որով կատարում եք ամենօրյա աշխատանքը և առանց ժպիտի, որով դիմավորում եք յուրաքանչյուր հաճախորդի:

Վերջին մեկ տարում մենք միասին անցանք մի բարդ, մարտահրավերներով, դժվարություններով ու հաջողություններով լի շրջան՝ արդյունքում, հիմնական ցուցանիշների մասով զգալի աճ գրանցելով:

Շնորհակալություն արդյունավետ աշխատանքի համար: Առանց Ձեր ներդրման անհնար է խիստ մրցակցային բիզնես միջավայրում մեր առջև դրված մարտահրավերների : Թիմային աշխատանքի, փոխօգնության, նոր մտահղացումների և նախաձեռնությունների շնորհիվ միայն կարող ենք ունենալ հաղթանակներ և համակարգում ներկայանալ որպես նորարարական բիզնես մշակույթ կրող հաջողակ Բանկ:

Կրկին շնորհավորում եմ Բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ ու արգասաբեր աշխատանք":

← Վերադառնալ ցուցակին