Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի աշխատակիցները հանրապետական շաբաթօրյակին

16.04.2018

Ապրիլի 14-ին Կոնվերս Բանկի ղեկավար անձնակազմը և աշխատակիցները մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին: Զուգահեռաբար, Կոնվերս Բանկի մասնաճյուղերին հարող կանաչ հատվածներում կատարվել են բարեկարգման և խնամքի, իսկ "Մեծամոր" մասնաճյուղում՝ նաև կանաչապատման աշխատանքներ:

"Շրջակա միջավայրի պաշտպանությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Դեռևս անցյալ տարի մենք հաստատեցինք ծավալուն ծրագիր, որի նպատակն է Երևանում և ՀՀ շրջաններում մեր մասնաճյուղերի հարևանությամբ կանաչ գոտիների ստեղծումը ու բարեկարգ միջավայրի ձևավորումը: Այսօր "Մեծամոր" մասնաճյուղին հարող կանաչ գոտիում կատարվեց ծառատունկ, ծաղկապատում: Անցած տարի այս գոտին մենք բարեկարգել ենք, տեղադրվել է կանաչ գոտիների և ծառերի ոռոգման համակարգ, ինչպես նաև գիշերային լուսավորություն, իսկ առաջիկայում կտեղադրվեն նաև նստարաններ, ",-ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

"Կոնվերս Բանկի մասնաճյուղին հարող տարածքի բարեկարգումը նոր տեսք հաղորդեց քաղաքի կենտրոնական մասում գտնվող պուրակին՝ այն դարձնելով մեծամորցիների հանգստի անցկացման լավագույն անկյուններից մեկը: Ակնկալում ենք, որ Բանկի հետ համագործակցությունը կընդլայնվի",-ասաց Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը:

Ծառատունկից հետո Կոնվերս Բանկի անձնակազմը այցելել է նաև "Արմավիր", "Աշտարակ" մասնաճյուղեր՝ հետևելով կանաչ տարածքների բարեկարգման աշխատանքներին:

"Աշխատանքները լինելու են շարունակական: Մենք մտադիր ենք մասնաճյուղային ողջ ցանցում ներդնել նոր մշակույթ՝ բարձրակարգ սպասարկումը համադրելով սպասարկման հաճելի միջավայրի հետ",-եզրափակեց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրենը:

Նկարներ

  

 

← Վերադառնալ ցուցակին