Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է
25.04.2018
Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: Նախատեսվում է, որ սիրողական վազքի այս գարնանային մարաթոնին կմասնակցի մոտ հազար վազորդ:
Բանկը պարբերաբար աջակցում է նման միջոցառումների կազմակերպմանը՝ իր ավանդը ներդնելով առողջ ապրելակերպի խրախուսման, սպորտի հանրայնացման հարցում: Ըստ որում, մենք հանդես ենք գալու ոչ միայն որպես մարաթոնի հովանավոր, այլև մասնակից:
Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկ հովանավորել է նաև նախորդ տարի՝ աշնանը կայացած Վազքի կիսամարաթոնը, իսկ Բանկի աշխատակիցների թիմը՝ վազորդների հետ, հաղթահարել է վազքի բոլոր բարդությունները:
Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն է: Առաջիկայում Բանկը կսկսի ևս մեկ՝ ավելի լայնամասշտաբ նախագծի իրականացում, որի շրջանակներում Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի բնակիչների համար կկառուցվեն մարզահրապարակներ:
Մարաթոնին մասնակցության հայտը՝ https://armeniamarathon.org/events/yerevan-spring-run հղմամբ: