Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

CashBack "Երևանի Գինու օրեր 2018" փառատոնին

14.05.2018

Մայիսի 11 և 12-ին "Երևանի Գինու օրեր 2018" փառատոնի շրջանակներում Կոնվերս Բանկը հայտարարում է հերթական CashBack ակցիան: Դրա շրջանակներում Բանկն իր քարտապան հաճախորդներին է առաջարկում կատարել գնումներ Սարյան փողոցում տեղակայված Կարաս գինու վաճառակետում և ստանալ գնումի/գնումների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ:

"Կոնվերս Բանկը՝ հաճախորդների խրախուսման նպատակով պարբերաբար հայտարարում է Cashback ակցիաներ, իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով շահավետ գնումներ իրականացնել առևտրի և ծառայությունների ոլորտում Բանկի գործընկերների ցանցում: Cashback ակցիաների շրջանակներում մենք ոչ միայն հաճախորդներին ենք վերադարձնում գնումների գումարի մինչև 25 տոկոսը, այլև քարտապաններին հնարավորություն տալիս կուտակել Կոնվերս Միավորներ և դրանք նվերներով փոխանակել Բանկի գործընկերային ցանցում",-ասաց Կոնվերս Բանկի Մանրածախ դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Բաղդասարյանը:

Նրա խոսքով 2014-2018թթ Կոնվերս Բանկը՝ CashBack ակցիաների շրջանակներում բանկի հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 260 մլն դրամ:

Մանրամասները՝ www.benefits.conversebank.am հղումով:

← Վերադառնալ ցուցակին