Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր

08.06.2018

25-ամյակի միջոցառումների շրջանակներում Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես "Sevan Startup Summit 2018"-ի հովանավոր, որի "Seaside Startup Summits գալա միջոցառմանը" մասնակցելու նպատակով հուլիսի 22-29-ը Սևանում են հավաքվելու ավելի քան 1000 ձեռնարկատերեր՝ աշխարհի տարբեր երկրներից:

"Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Կրթության, նորարարական մտածելակերպի խրախուսման նախագծերով՝ երիտասարդներին հնարավորություն տալով ստանալ մրցունակ կրթություն, ինչպես նաև կյանքի կոչել ամենատարբեր նորարարական նախագծեր: "Sevan Startup Summit "-ի հետ համագործակցությունը նման նախագծերին աջակցելու լավագույն հնարավորություններրից է: Մենք ոչ միայն հանդես ենք գալիս որպես միջացառման հովանավոր. Կոնվերս Բանկի առաջարկով՝ այս տարի առաջին անգամ, դրա շրջանակներում ներկայացվելու են նաև ֆինթեք ոլորտում ստարտափ գաղափարներ և նախագծեր: Կոնվերս Բանկը մտադիր է աջակցել դրանցից լավագույնի իրականացմանը",-ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

"Շատ ուրախ ենք, որ Կոնվերս Բանկը միացել է մեր աջակիցներին, և փոխշահավետ շարունակական համագործակցություն ենք ակնկալում Բանկի հետ։ Ստարտափ էկոհամակարգի զարգացումը կարևոր է հայաստանում կայուն բիզնես միջավայրի ստեղծման համար",- ասել է "Sevan Startup Summit "-ի գլխավոր տնօրեն Վահագն Ռափյանը:

Միջոցառման ընթացքում ստարտափները կհանդիպեն ներդրողների և վենչուրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կմասնակցեն ձեռներեցների և բիզնես փորձագետների կողմից անցկացվելիք դասախոսությունների և մենթորության: Ստարտափները կմասնակցեն նաև 50,000 ԱՄՆ դոլար ընհանուր մրցանակային ֆոնդով մրցույթների:

Մանրամասների համար այցելեք՝ www.sss.am 

← Վերադառնալ ցուցակին